Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում բուք է, Սելիմի լեռնանցքը` դժվարանցանելի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 26, 2013 12:55
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Հունվարի 26-ին` ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղումներ են` Հրազդանում անձրեւի, Սպիտակում` ձյան տեսքով: Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում բուք է, իսկ Սելիմի լեռնանցքը` երկկողմանի դժվարանցանելի:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:






Facebook
Tweet This
Email This Post
