ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2013 12:50

Հունվարի 25-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանն ընդունեց ԱՊՀ երկրների գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության ղեկավար, գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորած պատվիրակությանը:
Հունան Պողոսյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի գործառույթները, կատարված աշխատանքը և առաջիկա խնդիրները:
Օպերատիվ շտաբի պետը մասնավորապես նշեց, որ զգալի աշխատանք է կատարվել ընտրողների ցուցակների կատարելագործման, ընտրատեղամասերում ծառայության նախապատրատվող ոստիկանների ուսուցման, ստացվող ահազանգերին և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներին արագ ու առարկայական արձագանքելու և մի շարք այլ ուղղություններով:
Հյուրերը ներկայացրին իրենց հետաքրքրող հարցերը և գնահատականները նախընտրական շրջանում ոստիկանության գործունեության վերաբերյալ ու հավաստիացրին, որ սերտ համագործակցությունը ոստիկանության հետ նաև իրենց առաքելության հաջողության գրավականներից է:
Հանդիպման ընթացքում հյուրերի բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

Դիտվել է 629 անգամ:
Print Friendly

Leave a Reply