Վաշինգտոնում աբորտների դեմ երթ է կազմակերպվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 12:47

Վաշինգտոնում հունվարի 25-ին աբորտների արգելքի պաշտպանության երթ է կազմակերպվել: Ինչպես հայտնում է Associated Press-ը, հազարավոր մարդիկ պաստառներով ու վանկարկելով ընթանում էին մայրաքաղաքի փողոցներով դեպի  ԱՄՆ Գերագույն դատարան:  Միջոցառումը, որը կրում էր “Երթ կյանքի համար” անունը, Գերագույն խորհրդի ընդունած կնոջ աբորտի սահմանադրական իրավունքի 40 տարին լրանալու առիթով էր կազմակերպվել (1973, հունվարի 22):

Անցած շաբաթ աբորտի հակառակորդները սեմինարներ ու  եկեղեցական ծառայություններ են կատարել` պահանջելով հղիությունը ընդհատելու իրավունքի սահմանափակում:

Երթի մասնակիցների մեջ էր նաև նախագահի նախկին թեկնածու Ռիկ Սանտորումը: Նրանց իր հավանությունն է հայտնել նաև Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը.համապատասխան գրառում է հայտնվել է նրա  տվիթերյան էջում:

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply