Ուրվականներով տունն eBay վաճառքի է հանվել 1 եվրոյով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 12:12

Ուրվականներով տունը վաճառքի է հանվել eBay-ի ֆրանսիական տարբերակում, նախնական 1 եվրո արժեքով: Վաճառողի խոսքով, այդ տուն են այցելում 1950-ականներին սպանված տերերի ուրվականները:

Սպանությունը պաշտոնապես չի հաստատվել, սակայն նրանց այրված մարմինները հայտնաբերվել են հարևան դաշտում:

Ականատեսներն ասում են, որ պարանորմալ երևույթներ տեղի են ունենում ոչ միայն տանը, այլև տնից դուրս, մոտակայքում: Նրանք պատմում են, որ ժամանակ առ ժամանակ լսում են տարօրինակ ձայներ ու փսփսոցներ, ապակիներն են թակում, կամ էլ պարբերաբար իրերն են տեղաշարժվում:

110 քմ մակերեսով տունը գտնվում է Արբրեսլեում, Ֆրանսիայի Ռուան-ալպիական տարածաշրջանում:

Շատերը կարծում են, թե սա վաճառողի կողմից արված հումոր է և չեն հավատում ուրվականների գոյությանը: Սակայն, տանտերը վստահեցնում է, որ իսկապես այնտեղ ուրվականներ կան ու կասկածամիտներին առաջարկում է  իր հետ կապ հաստատել` համոզվելու համար:

 

.

Դիտվել է 1398 անգամ:
Print Friendly

Leave a Reply