Նալբանդյանը պարտվեց Նադալին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 30, 2010 14:25

Մայամիում անցկացվող թենիսի միջազգային մրցաշարի երրորդ շրջանում Արգենտինայի ներկայացուցիչ Դավիթ Նալբանդյանը պարտվեց իսպանացի Ռաֆայել Նադալին:

Ինչպես հայտնի է, 28-ամյա Նալբանդյանը, ծանր վնասվածքն ապաքինելուց հետո, կրկին կորտ է վերադարձել: Նա ներկայումս պրոֆեսիոնալ թենիսիստների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 161-րդ հորիզոնականը, մինչդեռ, Նադալն աշխարհի թիվ 4 ռակետն է: Թենիսիստների առաջին մրցափուլում համառ պայքարում Նալբանդյանը կարողացավ հաղթել 7:6 հաշվով: Սակայն հանդիպման ընթացքում իսպանացի մարզիկին հաջողվեց խլել նախաձեռնությունը: Նա հաջորդ երկու խաղափուլերում առավելության հասավ միևնույն 6:2 հաշվով և հաղթեց մրցամարտում: Ի դեպ, նախկինում  Նալբանդյանը  և Նադալը միմյանց հետ մրցել էին  երեք անգամ: Երկու անգամ հաջողությունն ուղեկից էր եղել հայ թենիսիստին և մեկ անգամ էլ հաղթել էր իսպանացին: Այսպիսով, Նադալին հաջողվեց հավասարեցնել Նալբանդյանի հետ միկրոմրցամարտերի հաշիվը` 2:2:

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply