Նոր Զելանդիան ցանկանում են ազատել “կենդանասպան-կատուներից”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 11:43

Նոր Զելանդիայում կատու սիրողների թիվն ավելի մեծ է, քան մյուս զարգացած երկրներում:Այնտեղ բնակվող ընտանիքների 48%-ը կատու է պահում:

Բայց,    մի ընկերության տվյալներով, այդ ընտանի կենդանիների պատճառով, հնարավոր է, որ երկրում անհետանա 33 տեսակի թռչուն, այդ թվում` Նոր Զելանդիայի խորհրդանիշ համարվող ցամաքային կիվին: Վտանգի տակ են կարճապոչ չղջիկները. Ի դեպ մեկ կատուն կարող է մեկ շաբաթում 100 չղջիկ սատկացնել:

Cats To Go կայքում  կենդանատեսակների պաշտպանության նախաձեռնության հեղինակ Մորգանը գրում է. կատուները բնածին կենդանասպան են, եթե անգամ նրանց շատ լավ կերակրեն: Այդուհանդերձ, գործարարը դեմ է քնեցնելով կատուներին սատկացնելուն: Նա առաջարկում է ստերջացնել այդ կենդանիներին ու տնից հանել, իսկ հետո նրանց մահից հետո նոր կատուներ չպահել: Դրա արդյունքում, աստիճանաբար կատուների թիվը կնվազի:

Մորգանի նախաձեռնությունը մեկնաբանել է ռուս կենսաբան Զատևախինը:

“Կատուներն ու առնետները շատ կենդանատեսակների վերացման պատճառ են դարձել: Դա իսկապես լուրջ պատճառ է շատ կղզիների համար: Կընդունեն արդյոք նորզելանդացիներն այդ առաջարկը` միանշանակ ոչ: Սակայն, կառավարությունը կարող է հարկադրել կատու ունեցողներին` հետևել, որ նրաք թռչուններ չուտեն”:

Մորգանի առաջարկը ոչ թե պատճառները, այլ հետևանքները վերացնելուն է ուղղված: Կեննաբանները միաբերան ասում են. Նոր Զելանդիա  հարկ չկար այլ մայրցամաքներից կենդանիներ տանելու, առավել ևս` գիշատիչների: Ի սկզբանե այնտեղ գիշատիչներ չեն եղել: հենց գիշատիչների բացակայության  հանգամանքով է պայմանավորված չթռչող թռչունների  ու չղջիկների առաջացումը: Սակայն վերաբնակները, երբ այնտեղ կատու տարան, դրա մասին թերևս չէին մտածել:

Մասնագետներն ասում են, թե դժվար Մորգանի նախաձեռնությունն արդյունք տա, քանի որ մարդկանց մեծամասնությունն անտարբեր է  իրենց տնից դուրս խնդիրների հանդեպ, այդ թվում` բացառիկ կենդանատեսակներին ու թռչուններին վերաբերող: Նրա նախաձեռնությունը պաշտպանում է նորզելանդացիների 24%-ը: Սակայն դա չէ գլխավորը: կարևորը խնդրի վրա ուշադրություն հրավիրելն ու դրա շուրջ “զրույց սկսելը”:

Դիտվել է 1415 անգամ:
Print Friendly

Leave a Reply