Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչը կարող է անցկացվել Ստամբուլում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 9:36

UEFA-ի Կատարողական կոմիտեն որոշել է 2020 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը անցկացնել 13 երկրներում: UEFA-ի գլխավոր կենտրոնում իրականացրած ժողովի ընթացքում որոշվել է նաև, որ առաջնության կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները նույն մարզադաշտում են անցկացվելու: Թեկնածու քաղաքների համար ամենամեծ պայմանը ամենաքիչը 70 հազար հանդիսականի համար նախատեսված մարզադաշտ ունենալն է: Ընտրված քաղաքներն ու մարզադաշտերը հայտնի կդառնան 2014 թվականի սեպտեմբերին: Դիմում կարող են ներկայացնել նաև ներկայումս կառուցվող այն մարզադաշտերը, որոնք ավարտին կհասցվեն մինչև 2016 թվականը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»`կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումների անցկացման համար թեկնածու քաղաք է նաև Ստամբուլը: Եզրափակիչ խաղի ժամանակ Աթաթուրքի անվան Օլիմպիական մարզադաշտը 80 հազար հանդիսական ընդունելու հնարավորություն ունի:
UEFA-ի 2020 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը ընդունելու համար եզրափակիչ անցած երեք թեկնածուից մեկը Թուրքիան է:

Դիտվել է 682 անգամ:
Print Friendly

Leave a Reply