Սանդրա Բալոքի առաջին մոմե արձանը ցուցադրվել է Լաս Վեգասում (լուսանկարներ)
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | հունվարի 26, 2013 9:42
Սանդրա Բալոքը արդեն «երկվորյակ քույր» ունի, սակայն ոչ իրական կյանքում, այլ Լաս Վեգասի Մադամ Թյուսոյի թանգարանում: 48-ամյա դերասանուհին իր առաջին մոմե արձանը ունեցավ Վենետիկյան հանգստավայր խաղատանը այլ դերասանների մոմե արձանների շարքում:
Արձանի բացումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ հունվարի 24-ին: Արձանը այնպիսի մանրակրկտությամբ է ներկայացնում դերասանուհուն, որ թվում է, թե դա հենց իրական Բալոքն է:
Բալոքը իր շքեղ արձանի վերաբերյալ ոչ մի մեկանաբանություն չի արել: Թանգարանում գտնվում են նաև այլ հոլիվուդյան աստղերի արձաններ, ինչպիսիք են Բրեդ Փիթը, Անջելինա Ջոլին, Լեոնարդո ԴիԿապրիոն, Ջորջ Քլունին, Քամերոն Դիասը և այլք:
Դիտվել է 1445 անգամ:





Facebook
Tweet This