Զույգը մեկ տարի ազատազրկման է դատապարտվել Դուբայի ծովափներից մեկում համբուրվելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 9:34

Դուբայում հանրային վայրում համբուրվող զույգը ձերբակալվել է: Տղամարդը հայտնել է, որ ինքը պարզապես ասթմայով հիվանդ կնոջը արհեստական շնչառություն էր տալիս:
28-ամյա հնդիկ տղամարդուն և 25-ամյա ֆիլիպինցի կնոջը նկատել էր էմիրաթացի երեխան, որը դրա մասին հայտնել էր իր մայրիկին, վերջինս էլ ոստիկանություն է կանչել:
Մեղադրյալները չեն ընդունել հանրային վայրում անպարկեշտ պահվածքի մեղադրանքը, սակայն ընդունել են, որ ալկոհոլ են օգտագործել առանց թույլատրության:
Սիրահար զույգը բանտում մեկ տարի մնալուց հետո կարտաքսվի երկրից:
Դատարանը նրանց անպարկեշտ վարվեցողության համար դատապարտել է 12 ամիս ազատազրկման: Նրանցից յուրաքանչյուրը տուգանվել է նաև 173 ֆունտ ստեռլինգով ալկոհոլը չարաշահելու համար:

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply