Apple-ի «խելացի» կոշիկները տիրոջը հայտնում են իրենց մաշվածության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 9:28

Apple-ի գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսը սպորտային կոշիկների սիրահար էր: Ներկայումս տեխնիկա արտադրող ընկերությունը որոշել է ստեղծել նոր սպորտային կոշիկներ, որոնք կզգուշացնեն տիրոջը իրենց մաշվածության մասին:
Կոշիկի կրունկի հատվածում տեղադրված կլինի հատուկ սենսոր, որը կզգուշացնի դրա մաշվածության մասին:
Հինգշաբթի օրը, ընկերությունը հայտնելով նոր կոշիկի մասին, նշել է, որ կոշիկները շատ ժամանակ արտաքինից լավ տեսք են ունենում, բայց իրականում մաշված են լինում և վնասում են ոտքերը, իսկ այս կոշիկը անմիջապես կզգուշացնի դրա մասին:
Apple-ի այս նոր արտադրանքը նման է Nike+ line սոպրտային կոշիկին, որը սենսորի միջոցով ցույց է տալիս տիրոջ մարզական վիճակը:

Դիտվել է 1660 անգամ:
Print Friendly

Leave a Reply