Թինա Թերները կհրաժարվի ամերիկյան անձնագրից և կստանա Շվեյցարիայի քաղաքացիություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 26, 2013 2:27

Ամերիկացի լեգենդար փոփ արտիստ Թինա Թերները, ով 1995թ-ից ի վեր բնակվում է Շվեյցարիայում, շուտով կստանա շվեյցարական քաղաքացիություն ու ետ կհանձնի իր ամերիկյան անձնագիրը: Սրա մասին տեղեկացրել է շվեյցարական մամուլը:
«Ես շատ երջանիկ եմ այստեղ, և ինձ զգում եմ ինչպես տանը: Չէի կարող ապրելու համար ավելի լավ տեղ պատկերացնել», – ասել է Թերները Blick օրաթերթին:
73-ամյա Թերները բնակվում է Ցյուրիխ գետի ափին գտնվող մի քաղաքում: Քաղաքացիություն ստանալու համար նա արդեն հանձնել է թեստ և հարցազրույցի է մասնակցել:

Թյորները բնակվում է Ցյուրիխ լճի ափին գտնվող գեղատեսիլ Կյուսնախտ քաղաքում, որտեղ բնակվել է նաև Կարլ Յունգը: Երգչուհու արվեստը մեծապես գնահատվում է Շվեյցարիայում

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply