Հունաստանի մետրոյի աշխատակիցները գործադուլ են հայտարարել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 26, 2013 1:31

Այսօր Հունաստանում ոստիկանությունը փորձել է ցրել Աթենքի մետրոյի աշխատակիցների ցույցերը՝ ավելի սրելով իրավիճակը, որը կաթվածահար է արել հանրային երթևեկությունը:
Մայրաքաղաքի մետրոն արդեն իններորդ օրն է չի աշխատում: Աշխատակիցները գործադուլ են հայտարարել, բողոքելով աշխատավարձի կրճատումներից: Նրանք, ում սպառնացել են ձերբակալել վերադարձել են աշխատանքի:
Մետրոյի աշխատակիցների այս քայլին իրենց աջակցությունն են հայտնել մյուս փոխադրամիջոցների աշխատակիցները և ուրբաթ նույնպես գործադուլ են հայտարարել, ինչի արդյունքում Աթենքում չեն գործել ավտոբուսները, տրամվայները, տրոլեյբուսները և երկաթուղային ծառայությունները:
Մայրաքաղաքում բնակվում է 5մլն մարդ:

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply