Կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աշխատակից
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 30, 2010 13:58
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից մարտի 29-ին օպերատիվ տվյալների իրացման արդյունքում կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության գլխավոր վերահսկիչ- վերստուգիչ Արման Հովհանյանը:
Պարզվել է, որ Ա. Հովհանյանը բյուջետային միջոցների յուրացման փաստով անցկացնելով ֆինանսական ստուգումներ` մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունում էական խախտումներ չարձանագրելու դիմաց ձեռնարկության ղեկավարից պահանջել ու ստացել է 1.500 ԱՄՆ դոլար եւ 240.000 ՀՀ դրամ կաշառք: Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:






Facebook
Tweet This
Email This Post
