Google Earth-ի միջոցով հյուսիսային Կորեայում գաղտնի բանտ է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2013 20:13

Հյուսիսային Կորեայում Google Earth-ի շնորհիվ հայտնաբերվել է գաղտնի համակենտրոնացման ճամբար:
Այս աշխատանքային գաղութում պահվում են 200.000 բանտարկյալներ:
Գաղտնի համակենտրոնացման ճամբարի նկարները հրապարակվել են Amnesty International կազմակերպության կողմից: Amnesty-ին, որը քննադատության է արժանացել խորհրդային երկրում, հայտնում է, որ բանտում սովը, հիվանդությունները և ծանր աշխատանքը սովորական երևույթներ են:
Կազմակերպության մամուլի խոսնակը նշում է, որ բանտարկյալները սովից ստիպված են լինում առնետներ ուտել, իսկ նրանց 40%-ը մահանում է թերսնուցումից:
Արդեն չորս տարի է, ինչ Կորեայի կառավարությունը ժխտում է բանտի գոյության փաստը, սակայն կազմակերպությունից հույս հայտնեցին, որ արբանյակի միջոցով արված լուսանկարները կօգնեն ճնշումներ գործադրել և ստիպել Կորեայի կառավարությանը փակել բանտը:
Փորձագետների տվյալներով բանտում պահում են «քաղաքական հանցագործների», ովքեր այդտեղ են բերվում պարզապես փողոցներից կամ իրենց տներից:

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply