ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | January 25, 2013 18:27

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարի 23-ի երեկոյան դիտարկել է Ադրբեջանի վերաբերյալ երկու զեկույց: Դրանցից առաջինը վերաբերվում էր երկրի կողմից ԵԽ առջև իր պարտականությունների կատարմանը, որը կազմվել էր ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի զեկուցողներ Պեդրո Ագրամունտ Ֆոնտ դե Մորոյի (Իսպանիա) և Ժոզեֆ Դեբոնո Գրեհի (Մալթա) կողմից: Վերոնշյալ բանաձևն ընդունվել է 196 “կողմ” ձայներով և 2 “դեմ”: Գերմանացի պատգամավոր Քրիստոֆեր Շտրասերի կողմից պատրաստված Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը մերժվել է: Այն ստացել է 74 պատգամավորների աջակցությունը, 125-ը դեմ են հանդես եկել:
Պատգամավորների մեծ մասն աջակցել է Գրեխի զեկույցը՝ համաձայնելով այն հարցում, որ, չնայած Ադրբեջանում օրենսդրության բագավառում նկատվող որոշ առաջընթացի, դեռևս լուրջ խնդիրներ են պահպանվում մարդու
իրավունքների, ազատ արտահայտման և մի շարք այլ հարցերում:
Շտրասերի զեկույցի վերաբերյալ արտահայտվել են չափազանց հակասական կարծիքներ:
Շտրասերին աջակցություն ցուցաբերած պատգամավորները հիմնականում Սկանդինավյան երկրների ներկայացուցիչներ են, Բալթյան և Բենիլյուքսի երկրների, Գերմանիայի, Իտալիայի: Հատկապես մեծ ուշադրություն հատկացվեց Շտրասերին իր առաքելությունը կատարելու համար Ադրբեջան չթողնելու վրա:
Այսպես, Լյուքսեմբուրգից պատգամավոր Աննա Բրասերը հայտարարել է ԵԽԽՎ զեկուցողին իր առաքելությունը կատարելու համար մուտքի արտոնագիր չտրամադրեկու անընդունելիության մասին:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերին քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցող Քրիստոֆեր Շտրասերն ստիպված էր հետաձգել իր այցն Ադրբեջան, քանի որ չէր ստացել մուտքի արտոնագիր: 2012 թվականի ապրիլին Բաքվի հերթական մերժումից հետո նա հայտարարեց, որ այլևս չի փորձի ստանալ Ադրբեջանի մուտքի արտոնագիր:
Իր հերթին բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Վալտերը քննադատեց Շտրասերի զեկույցը: “Այդ զեկույցը հիմնված է ՀԿ հաշվետվությունների վրա: Ես կարծում եմ, որ այն վարկաբեկում է մեր աշխատանքը: Մենք կմերժենք Շտրասերի զեկույցը”,-ասել է Վալտերը:
“Ինձ հնարավորություն չտվեցին այցելել այդ երկիր, ինձ մեղադրում են սուբյեկտիվության մեջ: Իմ զեկույցը հիմնված է խոր հետազոտության վրա: Իմ զեկույցը բացարձակ դռներ չի բացում ահաբեկիչների համար: Մենք տեղեկություն ենք ստացել տարբեր աղբյուրներից: Մենք պետք է աշխատենք հանուն անարդացիորեն բանտարկվածների”,-ասել է Շտրասերը:
Իսկ ահա նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերի կարծիքով, ԵԽԽՎ-ն չի կարող անմասն մնալ Ադրբեջանում մարդու իրավունքների համատեքստում առկա տագնապալի վիճակին:

Շվեդ պատգամավոր Պուրբան Լունդին հայտարարել է Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր դրության մասին: “Ես դիտորդ եմ եղել Ադրբեջանի ընտրություններին: Մինչդեռ ես նկարում էի, ինձ ոստիկանները մի քանի անգամ ստուգել են: Եթե չլիներ դիվանագիտական անձնագիրը, ինձ կձերբակալեին”,-ասել է պատգամավորը:
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը քննադատել է մեկ երկրի վերաբերյալ միաժամանակ երկու զեկույց ներկայացնելը՝ նշելով, որ սա առաջին դեպքն է ԵՄ պատմության մեջ, սակայն, Ադրբեջանը, այդուհանդերձ, միշտ պատրաստ է համագործակցել ԵԽ հետ:
Երկրում կա խնդիր՝ կապված մարդու իրավունքների հետ, սակայն չի կարելի դրանք քաղաքականացնել և օգտագործել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակով, ինչպես դա փորձել է անել Շտրասերը, կարծում է Սեիդովը:

Քննարկումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Շտրասերը չթաքցրեց իր հիասթափությունը:
“Իմ առաքելությունը բանաձևի նախագծի այսօրվա քվեարկությամբ ավարտվեց: Այս քվեարկության արդյունքը ոչ միայն իմ պարտությունն է, այլև վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի և վեհաժողովի պարտությունը”,-հայտարարել է Շտրասերը:
Չնայած Շտրասերի զեկույցի մերժմանը՝ քաղբանտարկյալների խնդիրը լուծելու վերաբերյալ կոչն Ադրբեջանին պարունակվում է նաև Ագրամունտի և Գրեխի զեկույցի հիման վրա ընդունված բանաձևում:
Մասնավորապես, առաջարկվում է վերանայել բանտարկված լրագրողների և ակտիվիստների գործերը:
Ելնելով մարդասիրական սկզբունքներից՝ առաջարկվում է ազատել այն բանտարկյալներին, որոնք ունեն առողջական խնդիրներ: Բացի այդ, խորհուրդ է տրվում ամբողջությամբ իրականացնել ԵԽԽՎ նախորդ բանաձևերը, որոնք վերաբերում են Ադրբեջանի քաղբանտարկյալներին:
Ագրամունտի և Գրեհի զեկույցի հիման վրա ընդունված բանաձևում ԵԽԽՎ-ն նաև առաջարկում է զարգացնել Ադրբեջանի ընտրական համակարգը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի հիման վրա:
Բանաձևն ադրադառնում է նաև չլուծված ղարաբաղյան հարցին և կոչ է անում հակամարտությունը կարգավորել ՄԱԿ-ի ԱԽ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ, Եվրախորհրդարանի բանաձևերի հիման վրա:
Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղբանտարկյալների առկայությունը, իսկ պարբերաբար ներում շնորհելու փաստը ներկայացնում են որպես մարդասիրության դրսևորում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ստորագրեց 87 մարդու ներում շնորհելու մասին հրաման:
ԵԽԽՎ-ն Ստրասբուրգում բանաձև է ընդունել նաև 2008 թվականին Հարավային Օսիայում և Աբխազիայում ռուս-վրացական ռազմական հակամարտության հումանիտար հետևանքների մասին:
“Վրաստան և Ռուսաստան. մարդասիարական իրավիճակը հակամարտությունից և ռազմական գործողություններից տուժած տարածքներում” անվանումը կրող փաստաթղթում, որը կազմվել է շվեդ պատգամավոր Թինա Ակետոֆտի զեկույցի հիման վրա, պարունակվում են հստակ առաջարկություններ հակամարտության բոլոր մասնակիցներին:

ԵԽԽՎ. կրքեր Ադրբեջանի շուրջ

Վեհաժողովը բանաձևում մասնավորապես “առաջարկում է ՌԴ իշխանություններին ջանք չխնայել չափազանց ծանր դրությունը հաղթահարելու համար՝ կապված բազմաթիվ փախստականներին բնակարանով ապահովելու հետ, որոնք ծագումով Օսիայից են, և, նախ և առաջ, այն անձանց, որոնք հայտնվել են փախստականի կարգավիճակում նախորդ դարի 90-ական
թվականներին Վրաստանի հակամարտությունների, ինչպես նաև 2008 թվականի օգոստոսի հակամարտության հետևանքով”:
Վրաստանի իշխանություններն իրենց հերթին պետք է “մեծամասամբ կենտրոնան ներքին տեղահանված անձանց համար բավարար միջոցներ ապահովելու վրա”:
Միևնույն ժամանակ վեհաժողովը կոչ է անում մարդու իրավունքների հարցերով Եվրոպական դատարանին “արագացնել “Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի” միջպետական գործի դատալսումները”:
Նշենք, որ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը չի քվեարկել վերոնշյալ բանաձևի ընդունման օգտին, քանի որ Աբխազիան և Հարավային Օսիան դրանում անվանվում են Վրաստանի բաղկացուցիչ մասեր:

“Արմեդիա” ՏՎԳ

Դիտվել է 718 անգամ:
Print Friendly

Leave a Reply