Սամաթյայի հարձակումների հարցը թուրքական մեջլիս է հասել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2013 18:03

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնահագահ Սեզգին Թանրըքուլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովին Ստամբուլի Սամաթյա թաղամասում հայ քաղաքացիների վրա հարձակումների վերաբերյալ հարց-առաջարկություն է ուղղել`պահանջելով վարչապետ Էրդողանի պատասխանը: «Վերջին օրերին մեր հայ հայրենակիցները էլ ավելի ստոր հարձակումների առաջ են կանգնում: Սամաթյայում, որտեղ հայ բնակչությունը բավական շատ է, նրանց դեմ ուղղված հարձակումները գրեթե սիստեմատիկ կերպով շարունակվում են: Ավելին, այդ ստորորեն պլանավորված հարձակումները տարեց կանանց նկատմամբ են իրականացվում»,-նշել է Թանրըքուլուն:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ եթե մեղավորները չհայտնաբերվեն, ապա տպավորություն կա, որ հարձակումները կշարունակվեն: «Կյանքի և գույքի ապահովության համար մեր հայ հայրենակիցների վախը էլ ավելի կմեծանա: Պետք է իմանալ, որ հայ հայրենակիցների նկատմամբ իրենց հողերում, իրենց թաղամասերում, իրենց երկրում իրականացված այս և շարունակվող հարձակումների պատասխատատուն անձամբ կառավարությունը կլինի»,-Թանրըքուլուի խոսքերն է վկայակոչում թուրքական «Haberler»-ը:

Դիտվել է 889 անգամ:
Print Friendly

Leave a Reply