Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 25, 2013 17:58
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Հունվարի 25-ին` ժամը 17.15-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ախուրյանում, Արթիկում, Թալինում, Տաշիրում, Սպիտակում եւ Ապարանում տեղում է ձյուն:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:






Facebook
Tweet This
Email This Post
