Արտգործնախարար Նալբանդյանը ընդունեց ԱՊՀ դիտորդական առաքելությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | January 25, 2013 17:56

Հունվարի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց փետրվարի 18-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության անդամներին՝ ԱՊՀ գործադիր քարտուղարի տեղակալ Վլադիմիր Գարկունի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց ԱՊՀ դիտորդական առաքելության գործունեությունը և շնորհակալություն հայտնեց հերթական անգամ Հայաստանում ընտրական գործընթացներին ուշադրությամբ հետևելու համար:
Վլադիմիր Գարկունը բարձր գնահատեց դիտորդական առաքելությունների իրականացման համար ստեղծված պայմանները և տեղեկացրեց, որ ընտրություններին կհտեևի ԱՊՀ շուրջ 170 դիտորդ, որոնց կղեկավարի ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:
Դիտորդական առաքելության ղեկավարը ներկայացրեց ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատակարգը և ընտրությունների վերաբերյալ եզրակացություն կազմելու չափանիշներն ու սկզբունքները:
Զրուցակիցներն անդրադարձան ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի ս.թ. ապրիլի 4-ին կայանալիք նիստի օրակարգին առնչվող հարցերի։

Դիտվել է 955 անգամ:
Print Friendly

Leave a Reply