Եգիպտոսում հիշում են հեղափոխության երկրորդ տարելիցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2013 17:54

Կահիրեի Թահրիր հրապարակում հավաքված հարյուրավոր ցուցարարների և անվտանգության ուժերի միջև բախում է առաջացել: Ոստիկանությունը խիստ միջոցների է դիմել և ցուցարաներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել, իսկ ցուցարարները դրան պատասխանել են մահակներով ու քարերով:
Մինչ այդ ցուցարարները փորձել են անցնել պողոտայում ոստիկանների կողմից տեղադրված պատնեշների վրայով, ինչպես նաև կարգախոսներ են բղավել ընդդեմ նախագահ Մուհամեդ Մուրսիի:
Բախման հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնք վիավորվել են նետված քարերից և տուժել գազի հետևանքով: «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ ականատեսների վկայությամբ վիրավորների թիվը շատ ավելի մեծ է: Թահրիր հրապարակում ընթացող բախումները շարունակում են թեժանալ:

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply