Թուրքիայում Սուրբ Սոֆիայի տաճարը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2013 17:51

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության մշակույթային արժեքների և թանգարանների գլխավոր տնօրինությունը հայտնել է, որ անցած տարի Ստամբուլի Սուրբ Սոֆիայի թանգարանը ամենաայցելված վայրն է համարվում: 2012 թվականին այդ կառույցը 3 մլն 345 հազար 347 այցելու է ունեցել`գերազանցելով սուլթանական Թոփքափը պալատին, որտեղ այցելած զբոսաշրջիկների թիվը հասնում է 3 մլն 334 հազար 925-ի: Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`անցած տարի Թուրքիայի պատմամշակույթային վայրեր է այցելել մոտ 29 մլն զբոսաշրջիկ`երկրին բերելով մոտ 280 մլն լիրայի հասույթ:
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ժամանակներից մնացած ամենահայտնի կառույցներից է: Կոստանդնոպոլսի գրավումից հետո վերածվել է մզկիթի, իսկ 1935 թվականից ստացել է թանգարանի կարգավիճակ: Ներսում հստակ զգացվում է երկու տարբեր կրոնների, ճարտարապետական ոճերի ու գաղափարների միախառնումը:

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply