Թուրքական ինքնաթիռը կայծակի հարվածի է ենթարկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2013 17:49

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը «Turkish Airlines» ընկերության Ստամբուլ-Իզմիր թռիչք կատարող ինքնաթիռը ենթարկվել է կայծակի հարվածի: Թուրքիայի օդանավակայանների գլխավոր վարչությունից հայտնել են, որ դեպքի պահին ինքնաթռում 112 ուղևոր է գտնվել:
Ինքնաթիռի շարժիչներից մեկը դադարել է աշխատել, սակայն անձնակազմին հաջողվել է բարեհաջող վայրէջք իրականացնել Իզմիրի Ադնան Մենդերեսի անվան օդանավակայանում: Ուղևորներից ոչ մեկը չի տուժել:

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply