Ռուս-ադրբեջանական սահմանը դեմարկացվելու է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2013 17:46

Մոտ ապագայում կսկսվեն Ադրբեջանի և Ռուասատանի միջև պետական սահմանի դեմարկացիայի (պետական սահմանների սահմանազատում) աշխատանքները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հողային և քարտեզագրական պետական հանձնաժողովի նախագահ Գարիբ Մամեդովը, հաղորդում է ադրբեջանական “APA” գործակալությունը:

Հանձնաժողովի նախագահը ընդգծել է, որ շարունակվում են նաև վրաց-ադրբեջանական սահմանի դեմարկացիոն աշխատանքները: «Վրաց-ադրբեջանական սահմանը 480 կմ է, որից 300 կմ-ը արդեն փոխհամաձայնեցված է: 180 կիլոմետրանոց հատվածը քննարկվել է հանձնաժողովի կողմից և ամրագրվել փաստաթղթերով: Այժմ սպասում ենք վրացական կողմի հրավերին: Երբ ստանանք հրավերը, բանակցությունները կշարունակվեն», -ասել է Մամեդովը:

Դիտվել է 684 անգամ:
Print Friendly

Leave a Reply