Բարաք Օբամայի վրա կրկին հարձակում է կատարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2013 17:07

Սպիտակ տանը մի շարք կառավարական հանձնաժողովների ղեկավարների նշանակման առիթով  Օբամայի պաշտոնական ելույթը մռայլվել է մի զավեշտալի միջադեպով: Պետության ղեկավարի վրա է հարձակվել մի ճանճ, որը երկար-բարակ տեղ որոնելուց հետո, վայէջքի համար հարմար է գտել նրա հոնքերի միջնամասը:

Հանդիսության անկոչ ու պնդերես հյուրին անձամբ Օբաման` առանց պահակախմբի միջամտության քշել է ու նույնիսկ նրան կյանք շնորհել.սակայն եղել է նաև  վատթարագույնը:

Միջադեպը կատարվել է  հունվարի 24-ին, երբ Օբաման Արժեթղթերի ու բորսայի հանձնաժողովի նոր ղեկավարին` Նյու Յորքի նախկին դատախազ Մերի Ջո Ուայթին էր ներկայացնում: Հազիվ էր  հասցրել առաջաբանն ասել, երբ ստիպված դադարեցրեց ելույթը, քանի որ նրա դեմքի մոտ թևածում ու, ենթադրվում է, աղմուկով տզզում էր մի մեծ ու ճարպոտ ճանճ: Միջատը Օբամայի շուրջ է պտտվել 5 րոպե, մինչ կորոշեր հարձակվել նրա վրա:Նրա համբերությունը վերջնականապես հատել է, երբ միջատը վայրէջք է կատարել պետության ղեկավարի ճակատին:

“Այս երիտասարդն ինձ համբերությունից հանեց”ասելով, Օբաման վայրկենական իր վրայից թափ է տվել միջատին, ու  շարունակել ելույթը`ասես ոչինչ չի եղել:

Օբամայի սառնասրտությունն ու գործողությունների  մշակվածությունը զարմանալի չեն համարվի, եթե տեղեկանանք  ճանճերի հետ փոխհարաբերությունների պատմության արմատներին:

Երբ Օբաման դեռևս թեկնածու էր, 2008-ին, նա կարողացավ պոկ գալ միջատների պարսից, մինչ տարածաշրջանային հեռուստաալիքին հարցազրույց էր տալիս:

Պատմությունը շարունակվում է 2009-ին, երբ նորընտիր նախագահը հարցազրույցի ժամանակ փորձում էր խաղաղ  ճանապարհով  ճանճի հետ լուծել հակասությունները, սակայն վերջինս չափն անցավ ու դրա համար վճարեց կյանքով: Այն ժամանակ նույնիսկ օպերատորը վերջինիս դիակը խոշոր պլանով ցուցադրեց: Վերջապես, 2010-ին, Օբամայի առողջապահության ոլորտում վերափոխումների վերաբերյալ  հոգեցունց ելույթն ընդմիջվել է ու,  կրկին …ճանճը:Հաշվի առնելով կենսական կարևորություն ունեցող հարցի լրջությունը, այն ժամանակ Օբաման խնայեց վերջինիս կյանքը` թույլ տալով նրան վայրէջք կատարել վերին շուրթին:

Բնականաբար, վերջին միջադեպը չէր կարող վրիպել հատկապես համացանցի օգտատերերի աչքից, նրանցից ոմանք փորձում են հասկանալ Օբամայի հանդեպ ճանճերի մեծ համակրանքի պատճառը:

“Ախր նա Քենիայից է, իսկ այնտեղ, նրա պատմական հայրենիքում  ճանճերն ամեն տեղ են”: Կա մի այլ մեկնաբանություն.”Բահալ Զևուլ, նա ինքը` Վելզևուլը, նա ինքը` “ճանճերի տիրակալը: Սատանայի կամակատարը”:

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply