Սևանում ձկնորս է խեղդվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 30, 2010 13:15

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ երեկ Սևանա լճում` ժամը 18.40-ի սահմաններում, Ախթամար թերակզուց դեպի Ծովագյուղ ընկած տարածքում, ձկորսության ժամանակ ջրախեղդ է եղել Սևանի բնակիչ, 1969թ. ծնված Հայկ Հակոբյանը:

Դեպքի վայր մեկնած ջրափրկարական ջոկատի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Նույն օրը, ժամը 14.00-ին ՀՀ ոստիկանության տրանսպորտային վարչությունից ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արցախի պողոտա 32 հասցեում գտնվող «Երեւան» կայարանի գնացքաքարշային դեպոյի կենտրոնական մուտքի պարսպի տակ պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հրշեջ մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատի հերթապահ եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:

ՀՀ ազգային անվտանգության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից  մինչեւ ժամը 15.30-ը իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվ»É:

Դիտվել է 1294 անգամ:
Print Friendly

Leave a Reply