Թուրքիայում հայերի դեմ հարձակումները մեկ մարդ է կատարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2013 14:41

Թուրքական ոստիկանությունը շարունակում է Ստամբուլի Սամաթիա թաղամասում սպանված հայազգի Մարիցա Քյուչուքի և 4 տարեց կանանց նկատմամբ հարձակման գործով հետաքննություն իրականացնել, հաղորդում է հայկական “Ակոս” թերթը:

Համաձայն ոստիկանության հայտարարության,  այդ հանցագործությունները իրականացրել է մեկ մարդ: Ոստիկանությունը աշխատանքներ  է իրականացնում`հանցագործին ձերբակալելու համար:

Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 28-ին Սամաթիայում բնակվող 85-ամյա Մարիցա Քյուչուկը դաժանաբար սպանվել էր անհայտ անձանց կողմից: Դրանից հետո հայերի դեմ հարձակումները շարունակական դարձան: Վերջին դեպքը գրանցվել է հունվարի 22-ին, երբ Ստամբուլում 80-ամյա Սուլթան Այքարի վրա հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով հայ կինը վնասել էր աչքը:

 

Դիտվել է 716 անգամ:
Print Friendly

Leave a Reply