Տարվա լավագույն մարզիկների տասնյակի քվեարկությունը հնարավոր է կատարվի ուղիղ հեռարձակումով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 25, 2013 15:17

Այսօր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցեցին Հայաստանի մարզական  լրագրողների ֆեդերացիայի ներկայացուցիչներ, մարզական լրագրողներ, ոչ մարզական լրագրողներ, ՀՀ սպորտի և եիտասարդության հարցերի նախարար  Հրաչյա Ռոստոմյանը: Խոսակցություն ծավալվեց 2012-ի  Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակի շուրջը:

Ինչպես հայտնի է, այս անգամ էլ մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցումից հետո, խոսակցություններն անպակաս էին: Ընդ որում, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում երկարամյա պատմություն ունեցող ՀՄԼՖ-ի հասցեին ոչ վայել արտահայտույուններ էր կատարել: Նա ևս հրավիրվել էր մասնակցելու քննարկմանը, սակայն չէր եկել:

Հրաչյա Ռոստոմյանը խնդրեց, որ լրագրողները հեռու մնան Ֆարմանյանի հայտնած հակասական մտքերին անդառանալուց, նրա հասցեին սուր խոսքեր ուղղելուց:

Այդուհանդերձ,  լրագրողների կողմից հարց բարձրացվեց, որ Ֆարմանյանը հրապարակավ ներողություն խնդրի մարզական լրագրողներից, առաջարկվեց, որ ՀՄԼՖ-ի ղեկավարությունը դիմի ՀՀ ԱԺ Էթիկայի հանձնաժողովին, որպեսզի այն քննարկի պատգամավորի  վարքագիծը:

Ռոստոմյաննը նշեց, որ Հայաստանի մարզաշխարհի ներկայացուցիչները 2012-ի լավագույն  մարզիկների տասնյակը օրինաչափ են համարում: Ելույթ ունեցավ նաև ՀՄԼՖ-ի նախագահ Յուրի Ալեքսանյանը, որ տեղեկացրեց, թե ինչ է արվել որպեսզի ամեն բան թափանցիկ կատարվի և քվեարկությունից հետո հարցեր չառաջանան: Ընդ որում, հայտնվեց, որ քվեարկողների լրացրացրած հարցաթերթիկների տվյալները տպագրվում են մամուլում:

Նախարարը հայտնեց, որ մտադրություն չունի միջամտել հասարակական կազմակերպոևթյան աշխառանքին: Նա  միայն երեք առաջարկ արեց, որի շնորհիվ քվեարկությունը կարող է  էլ ավելի թափանցիկ դառնալ և ոչ մի կասկածի տեղիք չտալ:

Ռոստոմյանը գտնում է, որ մինչև 2013-ի մարտ ամիսը  ՀՄԼՖ-ն պետք է վերահավատարմագրում անցկացնի և հնարավորություն տա  անդամագրվելու մարզական լրագրության ոլորտում առնվազն 3 տարի աշխատած և տարեկան 20-25 հոդված գրած լրագրողներին: ՀՄԼՖ-ն  իր հերթին պետք է կայք ստեղծի, որում  հրապարակվի  քվեարկության գործող կանոնակարգը, այսինքն` ներկայացվեն  չափորոշիչները, որոնցով կատարվում է քվեարկությունը: Նախարարը խոստացավ աջակցել, որպեսզի քվեարկությունը կատարվի  որևէ հեռուստաընկերության ուղիղ եթերով:

Դիտվել է 853 անգամ:
Print Friendly

Leave a Reply