CPJ.Թուրքիան պետք է դադարեցնի լրագրողներին ձերբակալել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2013 14:38

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee to Protect Journalists, CPJ) պահանջել է ազատ արձակել վերջերս  Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի (DHKP-C) դեմ կազմակերպված գործողության արդյունքում ձերբակալված 6 լրագրողներին, հաղորդում է թուրքական “Bianet.org” կայքը:

“Թուրքիան, որը ձերբակալված լրագրողների թվով առաջինն է աշխարհում, վերջին ձերբակալություններով էլ ավելի է վնասում մամուլի ազատությանը”,-ասել է  CPJ ղեկավար Ռոբերտ Մահոնին:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին  Թուրքիայում ահաբեկչական հռչակված Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի (DHKP-C) դեմ կազմակերպված գործողության ընթացքում  ձերբակալվել են լրագրողներ, ինչպես նաև թատրոնի դերասաններ ու երաժիշտներ:

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply