Վիրավորված զինվորն արքայազն Չարլզին է վերադարձրել մարտական պարգևները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2013 14:18

Ֆիջիից նախկին զինվորը, որը 12 տարի ծառայել է թագավորական գնդում, որպես բողոքի նշան իր մեդալները վերադարձրել է արքայազն Չարլզին:

32-ամյա Բեյլ Բեյլիվայը հայտնել է, որ իր ընտանիքը սնանկացման եզրին է տեղական իշխանությունների  վերաբերմունքի պատճառով: Պարգևների հետ նա նաև նամակ է ուղարկել, որում պատմում է իր կնոջ ու երեխաների տառապանքների մասին:

“Ծառայությունը, որ ես թագուհու համար եմ կատարել, պատվազրկված է, իսկ  ինձ  դավաճանել են: Չնայած մենք այս փուլը փորձում էինք պատվով անցկացնել ու մեր արդարացիությունն ապացուցել:  Սակայն, պետությունը  ոչ միայն ներողություն չխնդրեց մեզանից,  այլև հրաժարվում է որևիցե պատասխանատվությունից: Դրա հետ կապված ես արդեն զգում եմ, որ այդ պարգևները չեմ կարող իմ մոտ պահել”,-բացատրում է Աֆղանստանում ու Իրաքում ծառայած Բեյլիվայը:

Բանն այն է, որ բրիտանական օրենսդրության համաձայն, Ազգերի համագործակցության երկրներում ծառայած զինվորները քաղաքացիություն ստանալու դիմում կարող են ներկայացնել, որից և որոշել էր օգտվել Բեյլիվայլը:

Սակայն, նրան մերժել են քանի որ նա կռվել է իր ծառայակցի հետ ու դրա համար ստացել ներքին պատժամիջոց, որը հետագայում վերաճել է  դատական  քաշքշուկի:

Կես տարի զինվորը գումարներ ծախսելով, փորձել է արդարադատության հասնել ու ապացուցել, որ ինքը կռվել է ինքնապաշտպանության  թույլատրելիի սահմաններում: Թանկարժեք դատական պրոցեսը, որը նաև նրա ընտանիքի սնանկացման պատճառ դարձավ, հաջողվեց շահել միայն 2012-ի վերջին:

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply