Չեխիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է սկսվում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 25, 2013 14:01
Չեխիայում այսօր սկսվում է նախագահական ընտրությունների երկրորդ` եզրափակիչ փուլը: Ողջ երկրում մոտ 14 հազար ընտրատարածքները կբացվեն տեղական ժամանակով 14:00-ին ու աշխատանքը կավարտեն 22:00-ին (շաբաթ):
Նախնական արդյունքները պարզ կդառնան շաբաթ օրը, երեկոյան:
Նախագահական ընտրությունների առաջին փուլին մասնակցել է 9 թեկնածու. նրանցից առաջին փուլում հաղթել են նախկին վարչապետ 68-ամյա Միլոշ Զեմանը` ձայների 24,2 %-ով, և փոխվարչապետ ու ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը, որը Զեմանին զիջում է 0,8% ձայնով:
Նրանցից յուրաքանչյուրի համար քվեարկել է 1,2 մլն չեխ ընտրող:
Այս ընտրությունները չեխական պետության համար առաջին համաժողովրդական ուղիղ ընտրություններն են: Մինչ այդ երկրի նախագահ էին ընտրում խորհրդարանի 2 պալատների պատգամավորները:
Գործող նախագահ Վացլավ Կլաուսի իրավասությունների վերջնաժամկետը լրանում է մարտին:






Facebook
Tweet This
Email This Post
