27-ամյա կինը ծննդաբերությունից հետո ծերացել է 40 տարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2013 13:36

Չինաստանցի երիտասարդ կինը ծննդաբերությունից կես տարի անց   ծերացել է. մաշկը կնճռոտել է ու կախվել: 27-ամյա կինը նմանվել է տատիկի:

Վու ազգանունով կինն իր արտաքինի փոփոխություններով ապշեցրել է բժիշկներին:

Նա ծննդաբերությունից կես տարի անց վերածվել է տարեց կնոջ, մաշկն էլ պատվել է խորը կնճիռներով: Դժբախտ կինն ասում է, փոխանակ մայրությունը վայելելու, ստիպված է թաքնվել մարդկանցից: Մարդիկ կարծում են, թե նա ոչ թե  իր երեխաների մայրիկն է, այլ  տատիկը:

“Բոլորը կարծում են, թե ես 60, 70 տարեկան կին եմ”:

Նա ասում է, որ առաջին երեխայի ծնունդից հետո արդեն փոփոխություններ նկատել էր: Այն ժամանակ նա ընդամենը 21 տարեկան էր:

Այս փոփոխությունից շատ ազդված, կինը փորձել է անգամ ինքնասպանություն գործել, այնուամենայնիվ, հետո մտածել է դիմել բժիշկներին:

Հետազոտությունների արդյունքում մասնագետները եզրակացրին` երիտասարդ կնոջ մոտ հազվադեպ հանդիպող անետոդերմիա հիվանդություն է, որի դեպքում կատարվում է մաշկի մասնակի ձևափոխություն, որին բնորոշ են հյուսվածքների առաձգականության  կորուստը կամ բացակայությունը:

Մասնագետները կարծում են, որ այս քիչ հետազոտված հիվանդությունը կնոջ գենետիկայով է պայմանավորված: Միակ միջոցն այս դեպքում  պլաստիկ վիրահատությունն է:

Դիտվել է 1349 անգամ:
Print Friendly

Leave a Reply