Նախանշվում են առաջիկա տարիների հայ-ուկրաինական կրթական համագործակցության հեռանկարները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 25, 2013 14:32

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Հանդիպման ընթացքում դեսպանը նախարարին  է փոխանցել 2013-2015 թվականներին հայ-ուկրաինական կրթական համագործակցության առաջարկությունները, որոնք նախանշվել են երկու պետությունների միջկառավարական հանձնաժողովի կողմից: Այս համատեքստում կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, կարևորվել է հատկապես միջբուհական կապերի ամրապնդումը:

ՀՀ ԿԳ նախարարն հույս է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից նախանշված ծրագրերը հաջողությամբ կյանքի կկոչվեն: Անդրադառնալով բաձրագույն կրթության ոլորտում համագործակցության հեռանկարին` ՀՀ կրթության և գիտության նախարարը ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները: Նախարարն ընդգծել է, որ  Հայաստանն ընդգրկված է Եվրոպական կրթական տարածքում և բարձրագույն կրթության ոլորտում որդեգրել է միասնական կրթական քաղաքականություն: Մասնավորապես, ինչպես նշել է Ա. Աշոտյանը, նախապատրաստվում է օրենսդրական փոփոխություն, որի համաձայն ՀՀ տարածքում գործող բոլոր  օտարերկրյա բուհերի մասնաճյուղերը պետք է ընդունելությունը կազմակերպեն միասնական ընթացակարգով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում Ուկրաինայի կրթամշակութային կենտրոնի հիմնադրմանը, Երևանի Տ. Շևչենկոյի անվան էիվ 142 ավագ դպրոցում ուկրաինական դասարանի բացմանը, ինչպես նաև փոխադարձ համագործակցությանն առնչվող այլ հարցերի:

Դիտվել է 930 անգամ:
Print Friendly

Leave a Reply