Վրաերթ Թբիլիսյան խճուղում. վարորդն ու տուժածը վնասվածքներով հիվանդանում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 25, 2013 13:28

Հունվարի 24-ին, ժամը 09.15-ի սահմաններում, «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղում վրաերթի է ենթարկել  46-ամյա տղամարդու, որը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ»:
Նույն օրը, ժամը 17.50-ին, ճանապարհային ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ այտոսկրի քունքային շրջանի սալջարդ, քթի կոտրվածք» ախտորոշմամբ նույն հիվանդանոց բուժօգնության է դիմել նաև վարորդը:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 764 անգամ:
Print Friendly

Leave a Reply