Արտաշատի Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում բացվել է ՄԱԿ-ի անկյուն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 30, 2010 11:18

Արարատի մարզի բնակչությանը ավելի շատ տեղեկատվություն հասանելի կլինի Միավորված ազգերի կազմակերպության արժեքների և Հայաստանում ՄԱԿ-ի աշխատանքի մասին:

Երիտասարդները, քաղաքացիական հասարակության ակտիվիստներն ու տեղի իշխանությունները իրենց ՄԱԿ-ի  գործընկերների հետ միասին հնարավորություն կունենան կազմակերպել ՄԱԿ-ին վերաբերող մշակութային, կրթական և այլ միջոցառումներ տեղի համայնքի համար և համատեղ լուծումներ քննարկել տեղական խնդիրների համար:

«Մենք ողջունում  ենք ՄԱԿ-ի անկյունի բացումը Արտաշատում և համոզված ենք, որ այն հավելյալ խթան կհանդիսանա` բարձրացնելու շրջանում երիտասարդների ակտիվությունը: Մենք գնահատում ենք այս նախաձեռնությունը և սպասում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ մեր համագործակցության շարունակությանը», – ասաց Անահիտ Թահմազյանը` Արտաշատի Երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչը:

ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ  Մարիա Դոցենկոն ասաց.

«Սա կարևոր նախաձեռնություն է ՄԱԿ-ի համար, քանի որ Երիատասարդական կենտրոնում ՄԱԿ-ի անկյունը մեծ ներդրում կունենա Հայաստանում ՄԱԿ-ի արժեքների և գործունեության տարածման հարցում: Մենք փորձում ենք ավելի մոտ գտնվել մարզերի հասարակ  բնակչությանը»:

ՄԱԿ-ի այս անկյունի բացումը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի», ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության և ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիա ՀԿ-ի եռակողմ համագործակցության արդյունքն է: Սա Հայաստանում գործող ՄԱԿ-ի հինգերորդ անկյունն է: ՄԱԿ-ի անկյուններ են գործում Գյումրիում, Հրազդանում, Իջևանում և Կապանում:

Դիտվել է 2220 անգամ:
Print Friendly

Leave a Reply