Տղամարդը գողացել է ավտոմեքենան`չնկատելով ետևի նստարանին քնած նորածնին, տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2013 13:23

Մեծ Բրիտանիայում  փնտրում են մի չարագործի, որն  առանց հասկանալու սովորական մեքենա գողացողից վեր էր ածվել երեխա առևանգողի: Դեպքերը  շատ արագ  էին զարգացել.մինչ ավտոմեքենայի տերը զրուցում էր իր ընկերնեի հետ , հանցագործը  նրա  քթի տակից գողացել էր ավտոմեքենան: Բայց փախցնողը չի նկատել ետևի նստարանին քնած նորածնին:

Երբ չարագործը հասկացել է, որ ավտոմեքենայի մեջ մենակ չէ,անմիջապես կորցրել է հետաքրքրությունը ուրիշի տրանսպորտային միջոցի նկատմամբ: 15 րոպե հետո ոստիկանությունն  անանուն զանգ է ստացել: Անհայտ մարդը, որ հասցրել էր գողացված ավտոմեքենայով երթևեկել 3 մղոն, հաղորդել է, թե որտեղ է թողել երեխայով ավտոմեքենան: Տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես փախցնողը թողել է ավտոմեքենան և փախել: Իսկ հետո դեպի ավտոմեքենա է վազում  խուճապահար մայրը և նրա գոռոցների պատճառով մարդիկ են հավաքվում:

24-ամյա Լուիզա Ուեյնը և Թոմաս Մոլստեյդը իրենց յոթ շաբաթական որդի Լեոյին թողել էին Subaru Impreza ավտոմեքենայի ետևի նստարանին: Երեխայի հայրը միայն մեկ րոպեով էր դուրս եկել ավտոմեքենայից, առանց շարժիչը  հանգցնելու: Այդ ժամանակ գողը աննկատ մոտենում է ղեկին և մեքենան պոկում տեղից:

Փոքրիկ Լեոյի մայրը խոստովանել է, որ այդ վայրկյանին քիչ էր մնում խելագարվեր: “Իմ գլուխը պտտվում էր, ես ոչնչի մասին չէի կարողանում մտածել, միայն վերադարձնել իմ փոքրիկին: Փողոցում մութ էր և ցուրտ, ես վախենում էի, որ էլ երբեք չեմ տեսնի երեխայիս: Ստիպում էի ինձ մտածել, որ փախցնողը վնաս չի տա փոքրիկին”:

Ընդ որոմ, 15 րոպեից ծնողներին զանգել են ոստիկանությունից և հաղորդել, որ մեքենան գտնվել է, իսկ փոքրիկը այնպես է քնած,  կարծես բան չի եղել: Այդ ամբողջ ժամանակ երեխան քնած է եղել, հաղորդում է  Daily Mail-ը:
“Ես այնտեղ վազեցի բոբիկ, առաջին գործս երեխային մեքենայի միջից հանելն ու գրկելն էր, չէի կարողանում հավատալ և շատ շնորհակալ էի , որ նա այդքան արագ գտնվեց”, – հիշում է Լուիզա Ուեյնը:
Իսկ ոստիկանությունը դիմել է  այն  քաղաքացիներին, որոնք կարող է  ականատես   են եղել մեքենա փախցնելուն,   և խնդրել օգնել գտնելու գողին:  Նրան  նկարագրել են  որպես 20 տարեկանին մոտ երիտասարդ, սև գլխարկով  և  սև բաճկոնով:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply