Ավստրալիան հրդեհների ու հորդառատ անձրևների մեջ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2013 12:52

Ավստրալիայի հյուսիս-արևելքում, Քվինսլենդ նահանգում տեղատարափ անձրևներ են, իսկ երկրի հարավում  շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Արևադարձային ցիկլոններով պայմանավորված, տեղատարափ անձրևների հետևանքով  տարածաշրջանում ջրհեղեղ է, փակ են ավտոմայրուղիները, չի գործում երկաթուղին:

Օդերևութաբանները Ռոքհեմփթն քաղաքում 1939 թվից հետո գրանցել են ամենախոնավ օրը: Զբոսաշրջիկներին  փոթորկի նախազգուշացում է արվել:

Դրան հակառակ, հարավային Վիկտորիա ու Նոր Հարավային Ուելս նահանգներում չեն մարում անտառային հրդեհները, որոնք ներկա դրությամբ մի քանի բնակավայրի համար սպառնալիք են դարձել:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply