ԱՄՆ Կոնգրես է մտել զենքի առևտուրն արգելող օրինագիծ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2013 12:41

ԱՄՆ դեմոկրատ սենատորներն առաջարկել են  գրոհային ու մեծացված պահունակով կիսաավտոմատ զենքերի վաճառքն արգելող օրինագիծ:

Կալիֆոռնիայից սենատոր Դայեն Ֆայնստայնը հայտարարել է, որ տվյալ փաստաթուղթը Օբամայի առաջարկած զենքի վերահսկման փաթեթի  մեջ է մտնում: Կինը նշել է, որ 2004-ին ավելի քան 350 մարդ է սպանվել գրոհային զենքով, 450-ն էլ վիրավորվել:

Օրինագծով արգելվում է  որոշակի 158 տեսակի զենքերի վաճառքը, տարածումը, պատրաստումը և արտահանումը : Բացի այդ, խանութներում  ևս կսահմանափակվի 10 փամփուշտից ավելի մեծ պարունակով զենքերի վաճառքը: Արգելքը վերաբերում է նաև ատրճանակներին, այն զենքերին, որոնք լրացուցիչ պարունակի հնարավորություն ունեն: Սակայն, այդ արգելքը չի վերաբերում սպորտային ու որսորդական տեսակներին:

Այս նախաձեռնության համաձայն, կլինի նաև տվյալների ամբողջական բազա. զենքի գտնվելու ու անգամ դրա տեղաշարժի վերաբերյալ: Ավելի վաղ նման օրենք ստորագրել էր Բիլլ Քլինթոնը, 1994-ին, սակայն 10 տարուց դրա  ժամկետն արդեն անցել է:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply