Փհենյանը Հարավային Կորեային սպառնում է պատերազմով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2013 12:23

ԿԺԴՀ իշխանությունները պատրաստ են Հարավային Կորեային  պատերազմ հայտարարել, եթե Սեուլը մասնակցի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նոր բանաձևով նախատեսված պատժամիջոցներին:

Ընդ որում, Փհենյանը հայտարարել է, որ  “Կորեական թերակղզու ապանուկլեավորման հռչակագիրը”, որը հավանության է արժանացել 1992-ին,  ուժը կորցրել է “ԱՄՆ և Հարավային Կորեայի միջուկային սադրանքի քաղաքականության “ պատճառով:

Ավելի վաղ ԿԺԴՀ պաշտպանության պետական կոմիտեն հայտնել էր միջուկային փորձարկումների նախապատրաստության մասին, նշելով, որ նման միջոցառումները, այդ թվում` հրթիռ արձակելը ուղղված են ԱՄՆ-ի դեմ:

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply