Թուրքիայում չորս նախարար ազատվել է պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2013 12:28

Թուրքիայի կառավարությունում տեղի է ունեցել չորս նախարարի փոփոխություն, հաղորդում է թուրքական “Trthaber.com” կայքը:

Չորս նախարարի պաշտոնաթողության մասին որոշումն ընդունվել է Թուրքիայի նախագահ Աբգուլլահ Գյուլի և վարչապետ Էրդողանի հանդիպումից հետո:

Ըստ այդ որոշման`պաշտոնից ազատվել են ներքին գործերի, մշակույթի և տուրիզմի, առողջապահության և կրթության նախարարները, համապատասխանաբար`Նաիմ Շահինը, Էրթուղրուլ Գյունայը, Ռեջեթ Աքդաղը և  Օմեր Դինչերը:

Թուրքիայում մեծ լիազորություններ ունեցող ներքին գործերի նախարար նշանակվել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Մուամեր Գյուլերը:

 

 

 

Դիտվել է 702 անգամ:
Print Friendly

Leave a Reply