ԱՄՆ-ում համացանցերից կարող են օգտվել մանկապիղծներն ու բռնարարները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 25, 2013 11:58
ԱՄՆ-ում բողոքարկող դատարանը մերժել է 2008-ին Ինդիանայում ընդունված այն օրենքը, որով արգելվում էր գրանցված սեքսուալ հանցագործներին օգտվել սոցիալական ցանցերից: Այսուհետ այդ նահանգի սեքսուալ բնույթի հանցագործություն կատարած անձինք կարող են օգտվել Facebook, Twitter և Google+ ցանցերից:
Օրենքը փոխելու դիմում է ներկայացրել անանուն մեկը` Hoosier (Հնդկացի) ծածկանունով: Նրա անունը ևս գրանցված է պետռեեստրում` սեքսուալ հանցագործների ցանկում: Երբ հանցագործների` սոցցանցերից օգտվելու իրավունքն արգելող օրենք ընդունվեց, վրդոված Հնդկացին սկսեց պայքարել իր իրավունքների համար ու կարողացավ համոզել, որ տվյալ որոշումը հակասում է ԱՄՆ առաջին սահմանադրության մեջ արված ուղղմանը, որը երաշխավորում է, որ ԱՄՆ Կոնգրեսը չի բռնանա խոսքի ազատության վրա: Նրա պահանջը ցածր ինստանցիայի դատարանում մերժվեց, սակայն, հունվարի 23-ին վճռաբեկ դատարանը բավարարեց խնդրանքը:
Դատարանը նշեց, որ երեխաների սեքսուալ շահագործումը շատ կարևոր խնդիր է կառավարության համար, սակայն համացանցերից օգտվելու արգելքը խոսքի ազատության չարդարացված սահմանափակում է:






Facebook
Tweet This
Email This Post
