Քրեական անցուդարձը ՀՀ-ում անցած 29 օրերին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 30, 2010 11:02

Մարտի 1-ից 29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 230 դեպք, բացահայտվել է 162-ը. այս մասին հաղորդում է ոստիկանության պաշտոնական կայքը։

Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 18 դեպք։

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է բնակարանային գողության 138 դեպք, բացահայտվել է 91-ը։ Բացահայտվել է նախկինում կատարված նմանատիպ հանցագործության ևս 17 դեպք։

Անցած 29  օրերի ընթացքում  ՀՀ-ում արձանագրվել է ավազակային հարձակման 30 դեպք, բացահայտվել է 20-ը, նաև  նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 4 դեպք։

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կողոպուտի 50 դեպք, բացահայտվել է 35-ը, ինչպես նաև  նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 5 դեպք։

Մարտի մեկից մինչ օրս  հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է։

Բացահայտվել է նաև բռնաբարության կամ բռնաբարության փորձի 1 դեպքը։
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը նույնպես բացահայտվել է։

Դիտվել է 1195 անգամ:
Print Friendly

Leave a Reply