Եգիպտացիները նոր ժողովրդական ապստամբության են նախապատրաստվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 25, 2013 11:36

Եգիպտոսում հեղափոխական շարժման երկրորդ տարելիցի առիթով, որն ավարտվեց Հոսնի Մուբարաքի պաշտոնից հեռացմամբ, եգիպտացիները պատրաստվում են նշել ակցիաներով ու ցույցերով:

Հինգշաբթի երկրում արտակարգ իրադրության ռեժիմ է մտցվել: Անվտանգության ուժերը Կահիրեի բոլոր օդանավակայաններում կրկնապատկվել են, խորհրդարանի, կառավարության ու ՆԳՆ շենքերն ու”Մահմեդական եղբայրներ”ասոցիացիայի ներկայացուցչությունը հսկողության տակ են:

Կահիրեի կենտրոնը բանակային  զինակայաններ է հիշեցնում, արգելապատնեշներով ու զրահատեխնիկայով:

Թահրիրում երեկ  ավելացել է վրանների թիվը: Այս ակցիաները անց են կացվելու “Վերադարձ հեղափոխությանը” կարգախոսով:

Նախօրեին անկարգություններ են եղել իրավապաշտպանների ու արմատական տրամադրություններով ֆուտբոլային երկրպագուների միջև: Խորհրդարանական ու կառավարական համալիրների վրա երկրպագուները քարեր ու շշեր են նետել, որոնցում դյուրավառ նյութեր էին: Իսկ դրան ոստիկանները պատասխանել են արցունքաբեր գազով. տուժել է 5 մարդ:

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply