Մեկ օր բանակի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 25, 2013 11:04

Բանակի օրը՝ հունվարի 28-ին, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Լոռու մարզային կենտրոնը կանցկացնի ՙՄեկ օր բանակի հետ՚ ծրագիրը։ Միջոցառման նպատակն է երիտասարդության շրջանում կարևորել բանակի դերը, ինչպես նաև երիտասարդների զորակցությունը հայտնել հայրենիքը պաշտպանող զինվորներին ու սպաներին։ Ծրագրին կմասնակցեն ՀԵՀ-ի մարզային կենտրոնի կամավորները և Վանաձորում գործող կրթական հաստատությունների ուսանողները։

Վանաձորում տեղակայված զորամասում երիտասարդները ներկա կլինեն տոնական շքերթին, այնուհետև կծանոթանան զորամասի առօրյային: Միջոցառման մասնակիցները զորամասի զինվորների հետ կայցելեն Վանաձորի ազատամարտիկների պանթեոն, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն և ծաղիկներ կդնեն արցախյան հերոսամարտում զոհվածների շիրիմներին: Վանաձորի մշակույթի պալատում կանցկացվի նաև համերգային ծրագիր՝ նվիրված Բանակի օրվան: Ծրագրի շրջանակներում կխրախուսվեն բարձր կարգապահությամբ և լավ ծառայությամբ աչքի ընկած զինծառայողները։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply