Թունավորման նշաններով հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա և մեկ մեծահասակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 25, 2013 10:46

Հունվարի 24-ին, ժամը 20.15-ի սահմաններում թունավորման նախանաշաններով Գյումրիի և «Ավստրիական մանկական» բժշկական կենտրոններ են տեղափոխվել Մարալիկի Շիրակացի 50 տան բնակիչներ` 1959 թ. ծնված Սուսաննա, 2003 թ. ծնված Սուսաննա և 2010 թ. ծնված Սոնա Համբարյանները: Ըստ բժիշկների` երեխաների առողջական վիճակը բավարար է, իսկ Ս. Համբարյանինը` միջին ծանրության:

Նույն օրը, ժանը 22.08-ի սահմաններում դեղորայքային թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Եղիշե Թադևոսյան 19 շենքի բնակչուհի` 2010 թ. ծնված Հ. Խաչատրյանը: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

 

Դիտվել է 688 անգամ:
Print Friendly

Leave a Reply