Հյուսիսային Կորեան սկսում է նոր միջուկային ծրագիր՝ ուղղված ԱՄՆ-ի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 23:24

Այսօր հյուսիսային Կորեան՝ Միացյալ նահանգներին կորեական ժողովրդի երդվյալ թշնամի անվանելով,  հայտարարել է իր թվով երրորդ միջուկային զենքի փորձարկման ծրագրի մասին:

Այս քայլը հիսթափեցրել է նրանց, ովքեր հույս ունեին, որ երկրի նոր առաջնորդ Կիմ Յոնգ-Յուն չի շարունակի իր հոր՝ Կիմ Յոնգ-իլի ագրեսիվ քաղաքականությունը:

Այս հայտարարությունը դիտվել է որպես մարտահրավեր՝ ուղղված նախագահ Օբամայի և հյուսիսային Կորեայի նորընտիր նախագահ Պարկ Գեուն-Հյեի դեմ:

Հյուսիսային Կորեայի ազգային անվտանգության խորհրդի հայտարարությունում ասվում է, որ նոր միջուկային ծրագիրը պատասխանն է ԱՄՆ-ի կողմից հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը դեկտեմբերին հյուսիսային Կորեայի կողմից հրթիռներ տեղադրելու համար: Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ դեկտեմբերին տեղադրված հրթիռները օգտագործվելու են տիեզերական ուսումնասիրություններ կատարելու համար:

Միջազգային մոնիտորիգի արդյունքները ցույց են տալիս, որ հյուսիսային Կորեան անհրաժեշտ միջոցներ և տեխնոլոգիաներ չունի Միացյալ նահանգների նման երկարաժամկետ հրթիռներ տեղադրելու համար: Այնուամենայնիվ Միացյալ նահանգներին դուր չի գալիս հյուսիսային Կորեայի ծրագրերը: Տարածաշրջանում ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչ Գլին Դեյվիսը նշել է, որ ԱՄՆ-ն ամեն դեպքում կոչ կանի Հյուսիսային Կորեային չիրականացնել այդ ծրագիրը:

 

Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply