15.000 կոկորդիլոսներ փախել են հարավաֆրիկյան բուծարանից. նրանցից մեկին գտել են դպրոցի շենքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 21:45

Հարավային Աֆրիկայի տեղաբնիկներին հորդորել են մնալ տանը, քանի որ բուծարանից 15.000 նեղոսյան կոկորդիլոս է փախել:
Ռակվենայի կոկորդիլոսների ֆերմայի աշխատակիցները ստիպված են եղել բացել բուծարանի վանդակների դռները բարձրացած Լիմպոպո գետի ջրերը այդտեղից դւորս հանելու և կառույցներին չվնասելու համար: Դժբախտաբար դարպասների բացելուց հետո բուծարանի ողջ 15.000 Նեղոսյան կոկորդիլոսները փախել էին:
Բնակավայրում ամենուր՝ նույնիսկ դպրոցի շենքում, կարելի է հանդիպել կոկորդիլոսների:
Ռակվենայի աշխատողներից մեկը տեղական Beeld թերթին հայտնել է, որ ինքը արդեն բռնել է մի քանի հազարին, սակայն կոկորդիլոսների կեսը դեռ չի գտնվել:
Նեղոսյան կոկորդիլոսները գիշատիչ են և ունենում են մինչև 5 մետր երկարություն:
Նմանատիպ կոկորդիլոսների բուծարանները պահում են կենդանիներին դրանց կաշին վաճառելու համար: Նարնց կաշին օգտագործվում է գոտիների, կոշիկների և պայուսակների արտադրության մեջ:

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply