Իսպանիայի թերթը հրատարակել է Չավեսի կեղծ նկարներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 21:28

Իսպանիայի հայտնի «El Pais» թերթը հինգշաբթի ներողություն է հայտնել է Վենեսուելայի նախագա Հուգո Չավեսի կեղծ լուսանկար հրապարակելու համար:
Այժմ նախագահը Կուբայում ապաքինվում է՝ դեկտեմբերի 11-ի վիրահատությունից հետո:
Վենեսուելայի կառավարությունը և դաշնակից Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսը դատապարտել են արարքը:
«El Pais» -ի առաջին էջում տեղ գտած մի տղամարդու լուսանկարը, որում նա պատկերված է պառկած վիճակում և ում բերանին տեղադրված է շնչառական խողովակ, ներկայացված էր որպես Վենեսուելայի նախագահը:
«El Pais»-ը աշխարհի ամենամեծ իսպանախոս թերթերից է:
Իր ինտերնետային կայքից թերթը հանել է կեղծ նկարները:

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply