Ազնվության դաս փոքրիկ երեխայի կողմից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 21:21

Թուրքիայի Քասթամունի շրջանում 5-րդ դասարանի աշակերտ 10-ամյա Ուֆուք Յեթիմը դպրոց գնալիս գետնին ընկած 500 լիրա է գտնում: Հասնելով դպրոց`երեխան գումարը տանում և հանձնում է դպրոցի տնօրենին: Տնօրեն Շյուքուր Դեմիրջին էլ այդ մասին հայտնում է թաղապետարանին: Անցկացված քննության արդյուքնում պարզվում է, որ երեխայի գտած գումարը պատկանում է Քայգունջա գյուղի իմամ Ահմեդ Թունային:
«Anadolu» գործակալությունը գրում է, որ Ուֆուքի հայրը փռում որպես բանվոր է աշխատում և նրա գտած փողը հոր ամսեկան աշխատավարձի կեսի չափով էր: Երեխան գումարը իր գրպանը դնելու փոխարեն տնօրենին հանձնելու որոշումը այսպես է մեկնաբանել. «Աստծուց վախեցա, մեղք կլիներ, հետո Աստված ինձ էլ չէր սիրի: Այդ պատճառով էլ գումարը տնօրենությանը հանձնեցի»:
500 լիրայի տեր իմամը երեխային շնորհակալություն է հայտնել և գրպանի գումար տվել:

Դիտվել է 853 անգամ:
Print Friendly

Leave a Reply