Սլոտ ապարատում 19.000 ֆունտ ստեռլինգ կորցնելուց հետո իտալացի գործարարը տեղափոխվել է հիվանդանոց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 21:17

Իտալացի գործարարը 12 ժամ սլոտ խաղային ապարատով խաղալուց և 19.000 ֆունտ ստեռլինգ կորցնելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց:
Տղամարդը, որի անունը չի հրապարակվել, մեծ գումար կորցնելուց հետո զայրացել և մեղադրել է խաղատան աշխատակիցներին ապարատի անսարք լինելու մեջ: Խաղատան աշխատողները ոստիկանություն էին կանչել: Ոստիկանները իրենց հերթին չէին կարողացել հանգստացնել տղամարդուն և ստիպված շտապ օգնություն էին կանչել, որից հետո նրան տեղափոխել էին Բերգամո քաղաքի հիվանդանոց:
Իտալիայում տիրող տնտեսական խնդիրների պատճառով սլոտ խաղային ապարատներից կախվածությունը վերջին շրջանում շատ տարածված երևույթ է դարձել այնտեղ: Կարելի է ասել, որ տեղի քաղաքների փողոցները աստիճանաբար վերածվում են մինի Լաս Վեգասի՝ օրեցօր ավելացող սլոտ ապարատների պատճառով: Կան մարդիկ, ովքեր մեկ ժամվա ընթացքում հարյուրավոր ֆունտ ստեռլինգներ են կորցնում այդ սարքերում:

Դիտվել է 1095 անգամ:
Print Friendly

Leave a Reply