Գարեգին Նժդեհի դերակատարն ավտովթարի է ենթարկվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 24, 2013 20:08

Համանուն ֆիլմում Գարեգին Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը ավտովթարի է ենթարկվել:  Ֆիլմի պրեմիերան  նախատեսված է հունվարի 28-ին:

Այսօր՝ հունվարի 24-ին, Արտաշես Ալեքսանյանը պետք է մասնակցեր ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսին, սակայն տեղ չի հասել: Նա ավելի ուշ հեռախոսով պարզաբանել է, որ ավտոմեքենան շրջվել է՝ ավտոպատահարի ենթարկվելով, սակայն հայտնի չէ, թե ում էր պատկանում մեքենան:

Դերասանը մտադիր է եղել թեկուզ ուշացումով միանալ լրագրողների հետ հանդիպմանը:

«20-30 րոպեից կհասնեմ», – ասել է նա: Սակայն որոշ ժամանակ անց Արտաշես Ալեքսանյանը սկսել է չպատասխանել հեռախոսազանգերին: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

NEWS.am

Դիտվել է 1249 անգամ:
Print Friendly

Leave a Reply