ՀՀ դեսպանի դասախոսությունը Հունաստանի ազգային պաշտպանության ակադեմիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 24, 2013 19:31

Հունվարի 21-ին ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը այցելեց Հունաստանի ազգային պաշտպանության ակադեմիա, ուր հանդես եկավ ակադեմիայի ունկնդիր բարձրաստիճան սպաների համար նախատեսված «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության անվտանգության մարտահրավերները» թեմայով դասախոսությամբ:
ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունները, հայ-հունական հարաբերությունների արդի փուլը, երկու երկրների ռազմական համագործակցությունը, պատասխանեց ներկաների հարցերին:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ ակադեմիայի պետ գեներալ-մայոր Գեորգիոս Սպիրոպուլոսը, որը նաև նշեց, որ անձամբ է ներգրավված եղել հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում և այցելել է Հայաստան:
Դեսպան Գ. Ղալաչյանը գեներալ-մայոր Սպիրոպուլոսի ուղեկցությամբ շրջայց կատարեց ակադեմիայում:

Դիտվել է 748 անգամ:
Print Friendly

Leave a Reply